ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցել է հայ-ադրբեջանական սահման։
«Մեզ համար մեծ պատիվ է կենտրոնակայանում ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին»,- հայտնում են ԵՄ առաքելությունից։
Դեսպանը տեղեկացվել է առաքելության աշխատանքների մասին․ «Նա նաև միացել է Խաչիկ գյուղի պարեկին, որպեսզի տեղում հետևի մեր գործողություններին»,- հայտնում են առաքելությունից։